
ԲԵՌԼԻՆԸ ՓՈՐՁՈՒՄ Է ՊԱՀՊԱՆԵԼ ՊԱՏԸ
Բեռլինի պատի անկումից 20 տարի անց քաղաքի իշխանությունները փորձում են պահպանել նրա մնացորդները` որպես պատմության վկայություն:
90-ականների սկզբին Գերմանիայի բնակչության գրեթե 100%-ը ցանկանում էր ազատվել պատից: Մտավախություն կար, որ սահմանը նորից կարող է փակվել եթե պատի մնացորդները մնան իրենց տեղում և հիշեցնեն բաժանման մասին:
2006թ.-ին մշակվել է Բեռլինյան պատի նախագիծ, որը նախատեսում է պատը բաժանել ըստ պատմական իրադարձությունների: Այժմ պատի որոշ հատվածներ վերականգնվում են Արևելյան Գերմանիայի բյուջեի միջոցներով:
10.08.2011