ՀԱՅ ԴԱՀՈՒԿՈՐԴԸ` ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ

Հայաստանի դահուկավազքի հավաքականի առաջատար Սերգեյ Միքայելյանը դարձել է  17 կմ ազատ ոճի վերելքի մրցատարածությունում աշխարհի չեմպիոն:

Օգոստոսի 9-13-ը Նորվեգիայի Աուրե քաղաքում FIS Անվադահուկների աշխարհի առաջնության մրցումներում հայ մարզիկը  9 պետության 25 ուժեղագույն երիտասարդների մրցապայքարում ցուցադրել լավագույն արդյունքը` 35 րոպե 18 վայրկյան: Իսկ 10,8 կմ դասական ոճի վերելքի մրցատարածությունում 27:09.9 արդյունքով Սերգեյը երրորդն էր:

Սա Հայաստանի դահուկային սպորտի պատմության մեջ առաջին խոշոր նվաճումն է, տեղեկացնում են Հայաստանի դահուկային սպորտի Ֆեդերացիայից: Մեր դահուկորդի մարզիչը Արթուր Միքայեյանն է:

12.08.2011