ԲՐԻՏԱՆԻԱՅՈՒՄ ՀԱՇՎԵԼ ԵՆ ՎՆԱՍՆԵՐԸ

Մեծ Բրիտանիայում անկարգությունների, գողությունների և հրդեհների արդյունքում ստացված վնասը գերազանցում է 200 մլն ֆունտ ստերլինգը՝ 325 մլն ԱՄՆ դոլար:

Այս գումարը արտացոլում է ապահովագրված գույքից ստացված վնասը, սակայն ընդհանուր պատկերը դեռևս դժվար է ներկայացնել, մասնավորապես բիզնեսի կանգնեցման հետևանքով ստացված վնասները:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնը հայտարարել է, որ չապահովագրված գույքի դիմաց կհատուցի պետությունը՝ ըստ անկարգությունների մասին օրենքի: Օրենքով հատուցման գումարը սահամանափակված չէ:

12.08.2011