
ՀՈՒՆԱՍՏԱՆԻՆ ԽՈՐՀՈՒՐԴ ԵՆ ՏԱԼԻՍ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԵՎՐԱԳՈՏՈՒՑ
Ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսը խորհուրդ է տալիս Հունաստանին եւ Պորտուգալիային դուրս գալ եվրագոտուց:
Հռչակավոր տնտեսագետը հայտարարել է, որ Հունաստանին ճգնաժամից հանելու փորձերի ընթացքում այնքան սխալներ են թույլ տրվել, որ այժմ լավագույն լուծումը կլինի քաղաքակիրթ կերպով դուրս գալ ԵՄ կազմից եւ եվրագոտուց: Նույնը նա խորհուրդ է տվել նաեւ Պորտուգալիային: Ըստ Սորոսի, այժմ եվրագոտու երկրները պետք է պարտատոմսեր թողարկեն:
Սորոսը մեղադրում է Գերմանիային եւ անձամբ կանցլեր Մերկելին եվրագոտու ճգնաժամի խորացման համար: Նա նշել է, որ առանձին երկրներին աջակցություն ցույց տալու որոշումը սխալ է եղել:
15.08.2011