ԳՈՂԱՑԵԼ ԵՆ ՌԵՄԲՐԱՆԴՏԻ ԿՏԱՎԸ

Կալիֆորնիայում կիրակի օրը գողացել են հոլգանդացի աշխարհահռչակ նկարիչ Ռեմբրանդտի նկարը:

“Դատավճիռ” նկարը գնահատվում է 250 հազ. դոլար: Նկարը գողացել են Հարավային Կալիֆորնիայի Ritz-Carlton հյուրանոցում կազմակերպված ցուցահանդեսից: Գողության մանրամասները պարզելու համար այժմ ոստիկանությունը մշակում է տեսախցիկների կատարած ձայնագրությունները:

Ռեմբրանտը 17-րդ դարի հոլանդացի մեծ նկարիչ է, ով ստեղծել է մոտ 350 կտավներ, 100 նկարներ եւ այլ գործեր:

15.08.2011