ԳՏԵԼ ԵՆ ՌԵՄԲՐԱՆԴՏԻ ԿՏԱՎԸ

Գտնվել է նախորդ հանստյան օրերին Կալիֆորնիայի Ritz-Carlton հյուրանոցոմ կայացած ցուցահանդեսից գողացված, հայտնի հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտի նկարը:

Ինչպես հայտնի է, նկարչի «Դատավճիռ» խորագրով նկարի արժեքը կազմում է 250 հազար դոլար: Նկարի հայտնաբերման մանրամասները ոստիկանությունը դեռևս չի հրապարակում` հետաքննության շահերից ելնելով, սակայն հայտնի է, որ գողությունը կատարել են 2 հոգի, որոնք շեղելով ցուցհանդեսի համակարգողին, կարողացել են գողանալ նկարը:

17.08.2011