ՖՐԱՆՍԻԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՆ ՓՐԿՈՒՄ ԵՆ ԵՄ-Ն ՃԳՆԱԺԱՄԻՑ

Ֆրանսիայի եւ Գերմանիայի առաջնորդներ Նիկոլա Սարկոզին ու Անգելա Մերկելը փուլային տարբերակով իրականացնում են իրենց ծրագիրը Եվրոպայի տնտեսական իրավիճակի կապակցությամբ:

Ակնկալվում է, որ այսօր` օգոստոսի 17-ին նրանք կառաջարկեն Եվրոպական խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյին զբաղեցնել նոր` պարտքային ճգնաժամից դուրս գալու պատասխանատուի պաշտոնը:

Նախօրեին քննարկման ժամանակ նրանք մի ամբողջ շարք առաջարկներ են արել, ստեղծել առնվազն 2,5 տարվա համար տնտեսական կառավարություն, որի մեջ կընդգրկվեն պետությունների եւ կառավարությունների ղեկավարները, ստիպել եվրոյի գոտու անդամ-պետություններին պարտադիր ընդունել հավասարակշռված բյուջեներ:

17.08.2011