«ԵՎՐՈՊԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐ»

Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն հանդես է եկել հայտարարությամբ՝ խոսելով աշխարհում Եվրոպայի մրցունակության բարձրացման նպատակով “Եվրոպայի Միացյալ Նահանգներ”-ի ստեղծման անհրաժեշտության մասին:

Նրա խոսքերով, վերջին 10 տարիների ընթացքում Չինաստանի, ԱՄՆ-ի և այլ հզոր տնտեսությունների հետ մրցապայքարում ԵՄ-ն զիջում է իր դիրքերը: Այդ պատճառով մոտակա 2-3 տարիներին ԵՄ-ն պետք է որոշի. կա՞ արդյոք Եվրոպայի Միացյալ Նահանգներ ստեղծելու անհրաժեշտություն:

Բասեսկուն նշել է, որ այժմյան 27 երկրներից բաղկացած ԵՄ-ին դժվար է ապահովել իր տնտեսական մրցունակությունը: Նրա կարծիքով, միայն այն դեպքում, եթե բոլոր երկրները հրաժարվեն իրենց ինքնավարությունից, ԵՄ-ն կկարողանա պահպանել իր տնտեսական և ռազմական հզորությունն աշխարհում:

19.08.2011