ԵՂԱՆԱԿՆ ԱՇԽԱՐՀՈՒՄ` ԸՍՏ “GOOGLE MAPS”-Ի

Google-ն իր Google քարտեզներում ավելացրել է նոր եղանակի տեսության շերտ։ Վերջինս ցուցադրում է ամբողջ աշխարհի եղանակային պայմանները եւ փոփոխությունները: Նորամուծության հիմնական նպատակն է հեշտացնել մարդականց ճամփորդությունների պլանավորումը։

Google Maps-ը եղանակի տեսությունը ստանում է www.weather.com կայքից՝ արեւի, ամպերի, անձրեւի եւ այլ պատկերակներով։ Նաեւ հնարավոր է տեսնել՝ ընտրված տարածքում ցերեկ է, թե գիշեր՝ արեւի եւ լուսնի պատկերակներով։

Սեղմելով կոնկրետ ընտրված քաղաքի եղանակի պատկերակին՝ հնարավոր է տեսնել եղանակի տեսության մասին ընդլայնված տեղեկություններ, ինչպես նաեւ հաջորդող 4 օրվա եղանակի տեսությունը։

22.08.2011