ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԵՄ-ԻՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

Հունաստանի կառավարությունը նամակ է հղել եվրագոտու երկրների ղեկավարներին՝ պահանջելով ամբողջովին իրագործել Աֆիններին օգնություն տրամադրելու ծրագիրը:

Եվրագոտու երկրների համաժողովի հանդիպման ժամանակ որոշում է ընդունվել Հունաստանին 109 մլրդ եվրոի չափով օգնություն տրամադրել:

Օգնության անհրաժեշտությունն այժմ պայմանավորված է նրանով, որ Հունաստանը պետական պարտքը մարելու համար բավական միջոցներ չունի: Սակայն անցյալ շաբաթ եվրագոտու մի շարք երկրներ Հունաստանից տրամադրվող վարկի դիմաց գրավ են պահանջել: Ֆինլանդիան արդեն իսկ բանակցություններ է անց կացրել և ֆինանսական երաշխիքներ ստացել, այժմ նույնն են ձգտում անել նաև Ավստրիան, Նիդերլանդներն ու Սլովակիան: Արդյունքում, վտանգ է առաջացել, որ Հունաստանը, հնարավոր է չկարողանա ստանալ խոստացված օգնությունը:

22.08.2011