ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔԸ

Եվրոպական քաղաքների վարկանիշային ցուցակը, որտեղ բնակվում են ամենից շատ իրենց ամուսիններին դավաճանող քաղաքացիները, հետաքրքիր օրինաչափություն է դուրս բերել: Պարզվում է ամենից շատ դավաճանում են տուրիստական կենտրոններում: Ի զարմանս շատերի ռեկորդակիր հնգյակի մեջ է մտել նաև պահպանողական Լոնդոնը:

Առաջին տեղը զբաղեցրել է Փարիզը: Ըստ հարցման արդյունքների սիրո քաղաքի բնակիչների 52%-ը խոստովանել է, որ սիրավեպեր է ունենում:
Երկրորդ տեղում է Միլանը՝ 38%: Ի տարբերություն փարիզեցիների, որոնք հիմնականում կարճատև սիրավեպեր են ունենում տուրիստների հետ, Միլանի բնակիչների մեծ մասը իրենց ամուսիններին դավաճանում են գործընկերների հետ:
Երրորդ տեղում է Բարսելոնան:

Հետազոտությունն իրականացրել է ծանոթությունների միջազգային Gleeden կազմակերպությունը:

25.08.2011