100 ԵՐԳԵՐԻ «ՍԵՎ ՑՈՒՑԱԿ» ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ

Չինաստանի մշակույթի նախարարությունը հրապարակել է մի ցուցակ, ըստ որի արգելվել են համացանցում տեղադրել 100 հայտնի երգեր, այդ թվում՝ Լեդի Գագայի, Բեյոնսեի, Բրիթնի Սփիրսի, “Backstreet Boys” և “Take That” խմբերի երգերը, որոնք կարող են վնաս հասցնել պետության մշակույթին: Մինչև սեպտեմբերի 15-ը ցուցակում նշված բոլոր երգերը պետք է ջնջվեն համացանցի չինական հատվածից:

Թե ինչ չափանիշներով են ընտրվել “սև ցուցակում” հայտնված երգերը, դեռևս “մութ” է, քանի որ արգելելու որևէ պատճառ չի նշվում, սակայն, ամենայն հավանականությամբ, դա կապված է նրանցում ազատության թեմաների շոշափման հետ: Այս մասին հայտնում է “France Presse” գործակալությունը:
Արգելքի տակ են հայնտվել նաև մի շարք ասիացի և տեղի երգիչներ ու արվեստի գործիչներ, ովքեր բացահայտ կերպով հանդես են գալիս երկրի կարգերի դեմ:
Նշենք, որ Չինաստանի իշխանություններն առաջին անգամ չէ, որ դիմում են նման մեթոդների: 2006 թ. The Rolling Stones խմբի՝ Պեկինում տեղի ունեցող համերգի ժամանակ նրանց խնդրել էին չկատարել Brown Sugar, Honky Tonk Woman, Beast of Burden, Let’s Spend the Night Together և Rough Justice երգերը:

26.08.2011