ՄԵՐԿԵԼԸ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՄԵԿՆԵԼ ՌՈՒՍԱՍՏԱՆ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղյալ է հայտարարել սեպտեմբերի սկզբին Ռուսաստան ծրագրված այցը: Կառավարական աղբյուրների հավաստմամբ, նման որոշումը կապված է կանցլերի ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկի հետ:

Գերմանական ԶԼՄ-ների հաղորդմամբ, այդ որոշումը կապված է սեպտեմբերի սկզբին գերմանական բունդստագում կայանալիք եվրոյի փրկման դեբատների հետ: Պառլամենտը պետք է քննարկի ԵՄ գագաթաժողովի ժամանակ ընդունված որոշումը Ֆինանսական կայունության եվրոպական ֆոնդ ստեղծելու մասին, որը կոչված է որոշիչ դեր խաղալ միասնական եվրոպական դրամի կայունացման գործում:

Ի սկզբանե նախատեսվում էր, որ Մերկելը սեպտեմբերի 7—8-ը կայցելի Յարոսլավոլ, որտեղ ՌԴ նախագահ Մեդվեդևի հրավերով կմասնակցի “Ժամանակակից պետությունը սոցիալական բազմազանության դարում” խորագրով համաշխարհային քաղաքական համաժողովին:

26.08.2011