ՆՈՐ ԵՄ ՀԱՏՈՒԿ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

Ֆրանսիացի դիվանագետ Ֆիլիպ Լեֆորտը նշանակվել է ԵՄ հատուկ ներկայացուցիչը Հարավային Կովկասում եւ Վրաստանի ճգնաժամի հարցով:

ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Քեթրին Էշտոնը գոհունակություն է արտահայտել Լեֆորտի` «այս կարեւոր պաշտոնում» նշանակվելու կապակցությամբ:

«Ֆիլիպ Լեֆորտը տարածաշրջանի մասին խոր գիտելիքների է տիրապետում եւ բարձր մակարդակում աշխատելու երկարամյա փորձ ունի: Վստահ եմ, որ նա կատարյալ ընտրություն է Հարավային Կովկասի եւ Վրաստանի համար եւ որ նա կամրապնդի ԵՄ դերը այդ զգայուն տարածաշրջանում»,- հայտարարել է Քեթրին Էշթոնը:

Այս տարվա փետրվարի 28-ին լրացել էր Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի լիազորությունների գործողության ժամկետը, եւ շվեդ դիվանագետ Պիտեր Սեմնեբին թողեց այդ պաշտոնը:

29.08.2011