ԼԵՀԱՍՏԱՆԸ ՀԱՄԱՆԵՐՈՒՄ Է ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԱՊՕՐԻՆԻ ԳԱՂԹՅԱԼՆԵՐԻՆ

ԵՄ անդամ Լեհաստանը, որը նաև Շենգենյան տարածքի 25 պետություններից է, հայտարարել է Լեհաստանում գտնվող մոտ 50-70,000 հազար անօրիանական գաղթյալների համաներում:

«Մենք ցանկանում ենք, որ Լեհաստանը լինի բաց և հյուրասեր երկիր», – նշեց Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին համաներումը ստորագրելուց հետո:

Համաներման օրենքը ուժի մեջ կմտնի 2012թ. Հունվարի 1-ին, և գաղթյալներին կտրվի վեց ամիս լեհական իշխանությունների կողմից գրանցվելու համար:
Հարևան Ուկրաինայի քաղաքացիները կազմում են անօրինական գաղթյալների մեծ մասը: Համաներումը կապահովի երկու տարով կացության և օրինական աշխատանքի իրավունք:

29.08.2011