ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱԱՆՎՏԱՆԳ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Եվրոպական երեք ավիաընկերությունները ճանաչվել են աշխարհի ամենաանվտանգ օպերատորները՝ ֆրանկո-հոլանդական Air France-KLM-ն, բրիտանական British Airways-ը և գերմանական Lufthansa-ն:

Վարկանիշային ցուցակը կազմել է շվեյցարական Ավիատրանսպորտի վարկանիշային ծառայությունը: Ի դեպ, ավիաընկերությունները բաշխված չեն ըստ զբաղեցրած տեղերի, պարզապես հրապարակվել է տասը լավագույն ընկերությունների անունները: Լավագույն տասնյակի տեղերից վեցը զբաղեցրել են ամերիկյան ընկերությունները: Ցուցակում կա միայն մեկ ասիական ընկերություն՝ ճապոնական Japan Airlines-ը:

Վարկանիշային ցուցակը կազմվել է ըստ 15 չափանիշների, այդ թվում՝ ինքնաթիռների տարիքը:

Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 100 ավիաընկերություն, որոնցից միայն 44-ն են համապատասխանել պահանջներին:

31.08.2011