ՄԵԾ 7-ՆՅԱԿԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ

«Մեծ յոթնյակի» հանդիպումը, որի մեջ ներառված են յոթ ամենահզոր տնտեսություն ունեցող երկրների ֆինանսների նախարարներն ու Կենտրոնական բանկերի նախագահները, կկայանա Մարսել քաղաքում սեպտեմբերի 9-10-ը:

Ինչպես ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվելու են գործազրկության, աշխարհում ֆինանսական վիճակի, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման խթանման հարցերը:

Սեպտեմբերի 10-ին նաև նախատեսվում է քննարկել իրավիճակը Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում, մասնավորապես՝ Սիրիայում և Լիբիայում:

Մեծ յոթնյակը ոչ ֆորմալ ֆորում է, որին մասնակցում են Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան, Կանադան, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Ճապոնիան:

31.08.2011