ԱՆԳԵԼԱ ՄԵՐԿԵԼԸ ՊԱՐՏՎԵՑ

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը պարտություն է կրել մարզային ընտրություններում կանցլերի ծննդավայրում` Մեքլենբուրգ – Առաջավոր Պոմերանիա մարզում: Այս մասին հաղորդում են գերմանական ԶԼՄ-ները:

Ըստ exit poll-ի արդյուքնների, ՔԴԿ-ն ստացել է քվեների 24 տոկոսը: Գերմանիայի ձախ կենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, որը Մերկելի կուսակցության հիմնական մրցակիցն է, ստացել է ձայների 35.7 տոկոսը: «Ձախերն» այս ընտրություններում ստացել են 17 տոկոս, իսկ «Կանաչները»` 8.5 տոկոս:

Ավելի վաղ Մերկելի կուսակցությունը պարտություն էր կրել մի քանի այլ մարզերում, օրինակ՝ Բադեմ-Վյուրտենբերգում, որտեղ Մերկելի կուսակցությունը չէր պարտվել 58 տարի շարունակ:

Ենթադրվում է, որ ընտրողները մտահոգված են Եվրոգոտում պարտքի ճգնաժամով ու դրա հետևանքներով:

Վերլուծաբանները ակնկալում են ՔԴԿ-ի և սոցիալ-դեմորկատների  “Մեծ Կոալիցիայի” ստեղծում: Սակայն, հնարավոր է նաև սոցիալ-դեմոկրատների և Linke-ի միավորում, նույնիսկ եռակողմ կոալիցիայի ստեղծում Կանաչների հետ:

Ընտրությունների վերջնական արդյունքները կհայտարարվեն առաջիկա ժամերին: