ՍԼՈՎԱԿԻԱ 0–4 ՀԱՅԱՍՏԱՆ

Երեկ Հայաստանի հավաքականը մրցակցի հարկի տակ 0:4 հաշվով ջախջախիչ պարտության մատնեց Սլովակիայի հավաքականին և վաստակած 14 միավորով բարձրացավ 3-րդ հորիզոնական:

Վարդան Մինասյանի սաներն իրենց խաղով ոչ միայն չզիջեցին անվանի մրցակցին, այլև շատ ավելի գրագետ ու արդյունավետ ֆուտբոլ ցուցադրեցին ու արժանի հաղթանակ տոնեցին: Կեցցե՛ Հայաստանի հավաքականը:

Հայաստանի հավաքականի կազմում մեկական անգամ աչքի ընկան թիմի առաջատարներ Յուրա Մովսիսյանն (57 ր.) ու Հենրիկ Մխիթարյանն (70 ր.) ու Գևորգ Ղազարյանը (80 ր.), մեկ անգամ էլ աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Արթուր Սարկիսովը:

Այս հաղթանակից հետո «Եվրո-2012»-ի եզրափակիչ փուլում Հայաստանի հավաքականի մասնակցելու հնարավորությունը կտրուկ ավելացավ:
Եթե հաշվի առնենք իռլանդացիների Ռուսաստանի դեմ ցուցադրած խաղը, ապա կարելի է վստահ ասել, որ Հայաստանի հավաքականն ամենամեծ հնարավորությունն ունի B խմբում 2-րդ տեղը զբաղեցնելու:

Այսպիսով, «Եվրո-2012»-ի ընտրական փուլի B խումբը 8-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

1.Ռուսաստան 17 մ.

2.Իռլանդիա 15 մ.

3.Հայաստան 14 մ.

4.Սլովակիա 14 մ.

5.Մակեդոնիա 7 մ.

6.Անդորրա 0 մ.

07.09.2011