
«ՄՈՑԱՐՏԻ ՆԵՐԳՈՐԾՈՒԹՅՈՒՆԸ»
Կալիֆորնիայի Համալսարանի մասնագետների կողմից իրականացված նյարդաբանական հետազոտության արդյունքների համաձայն` Մոցարտի՝ 2 դաշնամուրների համար գրված K448 սոնատան բարելավում է ուղեղի աշխատանքը: Չնայած երաժշտության այս տեսակի ազդեցությունը տևում է 10-15 րոպե, այնուամենայնիվ արդյունքը ավելի քան զարմանալի է:
Հետազոտությունը հիմնված է 1993թ. իրականացված վիճալի ուսումնասիրության վրա, համաձայն որի արդյունքների 10 րոպե Մոցարտի նշված երաժշտությունն ունկնդրող ուսանողների մոտ ինտելեկտի զգալի աճ է նկատվել:
Ի սկզբանե Nature ամսագրում հրապարակված այս ուսումնասիրության արդյունքները ծնունդ տվեցին «Մոցարտի Ներգործության» գաղափարին: Չնայած այդ պահից ի վեր շատ մերժողական նյութեր են հրապարակվել, սակայն այն, որ այս տեսակի երաժշտությունը զգալի ազդեցություն է թողնում ուղեղի աշխատանքի վրա, ակնհայտ է:
07.09.2011