
ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ՀԵՐՔՈՒՄ Է ԴԵՖՈԼՏԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հունաստանը հերքել է այն տեղեկությունը, ըստ որի այս հանգստյան օրերին երկիրը դեֆոլտ է հայտարարելու։
Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսը հայտարարել է.
«Առաջին անգամ չէ, որ հավանական դեֆոլտի մասին բամբասանքների ալիք ենք տեսնում։ Մեր առաջնահերթությունն է ամբողջությամն կատարել մեր ստանձնած պարտավորությունները»:
Երեկ երեկոյան վարչապետ Գեորգիոս Պապանդրեուն հայտարարել է, որ կառավարությունը մտադիր է «խոշոր փոփոխություններ» իրականացնել երկիրը ճգնաժամից դուրս բերելու համար։