ՊԱՅՔԱՐ ՔԱՂՑԿԵՂԻ ԴԵՄ ՀԻՆ ԵԳԻՊՏՈՍՈՒՄ

Քաղցկեղի դեմ պայքարում կարող է օգնել զաֆրանի էքստրակտը, հայտնել են բրիտանացի գիտնականները: Հետազոտողները բույսի միջոցով նոր պրեպարատ են ստեղծել, որն օրգանիզմում սկսում է աշխատել միայն քաղցկեղի առաջացրած քիմիական նյութի առկայության պարագայում:

Մկների լաբորատոր հետազոտությունների շրջանակում մկների կեսը նոր դեղամիջոցի կիրառման արդյունքում բուժվել են քաղցկեղից: Գիտնականները մտադիր են անցկացնել նոր դեղամիջոցի կլինիկական փորձարկում երկու տարիների ընթացքում: Նրանք պնդում են նաև, որ նոր պրեպարատը բացասական հետևանքներ չի թողնում առողջ հյուսվածքների վրա:

Նշենք, որ զաֆրանի բուժիչ հատկությունների մասին հայտնի է արդեն բազմաթիվ հարյուրամյակներ, այդ թվում` Հին Եգիպտոսում:

12.09.2011