ՀԱՅԱՍՏԱՆ-ՄԱԿԵԴՈՆԻԱ. ՏՈՄՍԵՐՆ ԱՐԴԵՆ ՎԱՃԱՌՎՈՒՄ ԵՆ

Հոկտեմբերի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, ժամը 20:00-ին տեղի կունենա Հայաստան – Մակեդոնիա ազգային հավաքականների ընտրական հանդիպումը:

Տեղեկացնում ենք երկրպագուներին, որ վերը նշված խաղի տոմսերը վաճառքի են հանվում այսօրվանից` «Հանրապետական» մարզադաշտի հարևանությամբ գտնվող տոմսարկղերում և Խանջյան 27, Մաշտոցի 20 և Րաֆֆու 31 հասցեներում գտնվող «Հյումմել» խանութներում:

Տոմսերի արժեքն է`
- արևմտյան տրիբունա` 8000 դրամ

- արևելյան տրիբունա` 5000 դրամ

- հարավային և հյուսիսային տրիբունաներ` 3000 դրամ:

14.09.2011