ՄԱՀԱՑԵԼ Է ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ՓՈՓ-ԱՐՎԵՍՏԻ ՀԱՅՐԸ

Բրիտանացի նկարիչ Ռիչարդ Համիլթոնը, ում անվանում էին “փոփ-արվեստի հայր” մահացել է Բրիտանիայում 89 տարեկան հասակում:

Նրա առավել հայտնի աշխատանքներից են լեգենդար The Beatles խմբի “Սպիտակ ալբոմի” շապիկը և Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի` կովբոյի կերպարով նկարը:

Աշխարոհում հայտնի Գագոսյան պատկերասրահի տնօրինությունը, իր ցուցադրություններում ներկայացնելով նաև Ռիչարդ Համիլտոնի աշխատանքները, նշում են, որ մերօրյա արվեստի աշխարհն ի դեմս Համիլտոնի կորցրեց իր առաջատար դեմքերից մեկին:

14.09.2011