ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐ ԱՐՇԱՎ

«Մաքրիր աշխարհը» խորագրի ներքո միջազգային արշավը կմեկնարկի սեպտեմբերի 16, 17, 18-ից: Արշավն առաջին անգամ նախաձեռնվել է 1992թ. ՄԱԿ-ի Բնապահպանական Ծրագրի (UNEP) կողմից: Այն միավորում է պետության, բիզնես և հասարակական ոլորտների ներկայացուցիչներին, դպրոցականներին և անհատներին` մաքրություն իրականացնելու շուրջ:

Արշավը, որպես կանոն, տեղի է ունենում ամեն տարի` սեպտեմբերին աշխարհի մոտ 130 երկրներում: «Մաքրության արշավի» այս տարվա կարգախոսն է` «Մեր բնակավայրը… Մեր մոլորակը… Մեր պատասխանատվությունը…»

16.09.2011