ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ ՓԱՐԻԶՈՒՄ

Հանգստայան օրերը նորաձևության աշխարհում բավական ակտիվ են անցել: Փարիզում մեկնարկել է Ֆրանսիայում երբևէ անցկացված ամենամեծ նորաձևության ցուցադրությունը:

Առաջին ցուցադրությանը մասնակցել են ութ հարյուր ոչ պրոֆեսիոնալ մոդելներ, որոնք ընտրվել են հարյուր հազար թեկնածուներից: Մրցույթի կազմակերպիչն է հայնտի փարիզյան “Galeries Lafayette” խանութը:

Մասնակիցների սանրվածքներն արել է L’Oreal մասնագետների թիմը, իսկ դիմահարդարմամբ զբաղվել են Yves Saint Laurent-ի պրոֆեսիոնալները:

Այս մրցույթի շրջանակում արդեն մի քանի անգամ ռեկորդ է սահմանվել: Օրինակ, մեկ ցուցադրությանը մասնակցած հարսանյաց հագուստով աղջիկների թվի ռեկորդ: Հանդիսատեսին իրենց հագուստները ցուցադրել են միանգամից 65 հարսնացու:

19.09.2011