ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐԳՎԱԾ ՄԱՐԴԻԿ

Հայտնի Reputation Institute ընկերությունը 25 երկրների ավելի քան 50 հազար մարդկանց միջեւ քվեարկություն է անցկացրել, որի արդյունքներով աշխարհի երրորդ ուժեղագույն թենիսիստ 30-ամյա շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերը զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը աշխարհի ամենահարգված մարդկանց ցուցակում։

Քվեարկության արդյունքներով թենիսիստը առաջ է անցել Բիլ Գեյթսից, Սթիվ Ջոբսից, Օպրա Ուինֆրիից, Բոնոյից, Ելիզավեթ II-ից եւ մի շարք այլ հանրահայտ մարդկանցից։ Իսկ առաջին տեղում է գտնվում ՀԱՀ-ի նախկին նախագահ Նելսոն Մանդելան։ “Մայամի Հիթի” հարձակվող Լեբրոն Ջեյմսը զբաղեցրել է 23-րդ հորիզոնականը, իսկ “Լոս Անջելես Գելաքսիի” ֆուտբոլիստ Դեւիդ Բեքհեմը գտնվում է 24-րդ տեղում։

21.09.2011