ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է ԳՈՅԱՅԻ` ՄԻՆՉ ՕՐՍ ԱՆՀԱՅՏ ՆԿԱՐԸ

Բելգիացի գիտնականները հայտնաբերել են նկարիչ Ֆրանցիսկո Գոյայի` մինչ այժմ անհայտ մի նկար վարպետի մեկ այլ ստեղծագործության` “Դոն Ռամոն Սատյու” դիմանկարի վրա: Հայտնագործության մասին հայտնել է Ամստերդամի Rijksmuseum թանգարանի ներկայացուցիչը:

Ծածկված պատկերը հայտնաբերվել է կտավի ուսումնասիրությունների ժամանակ ռենտգենյան լուսապատկերաչափության շնորհիվ: Հայտնաբերված նկարի վրա պատկերված է ֆրանսիացի գեներալ, ով, համաձայն ուսումնասիրողների, կարող է լինել Նապոլեոն Բոնապարտի եղբայրը` Ժոզեֆը:

Գոյան դոն Ռամոն դատավորի դիմանկարը ստեղծել է 1823թ, իսկ շերտի տակ ծածկված նկարը, գիտնականների գնահատականով, նա նկարել է 1809-1813թթ. ընկած ժամանակահատվածում:

Թանգարանի աշխատողների կարծիքով, իսպանացի նկարիչը այդ նկարը մեկ այլ նկարի տակ կարող էր ծածկել` ելնելով քաղաքական նկատառումներից:

23.09.2011