ՍՏԵՂԾՎՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ YOUTUBE»

Ազգային համագործակցության հիմնադրամը (ԱՀՀ) աշխատանքներ է տանում հայկական, ներառյալ՝ մարզային հեռուստա-ռադիոընկերությունների հաղորդումների նյութերի արխիվացման ուղղությամբ, ինչի արդյունքում ստեղծվելու է հայկական տեսաձայնային նյութերի՝ Youtube-ին նման շտեմարան և որոնման համակարգ։

Սկզբնական փուլում օգտագործվելու են միջազգային շտեմարանների և որոնման համակարգերի հնարավորությունները։ Այս մասին հայ լրագրողներին հայտնեց ԱՀՀ գործադիր տնօրեն Արշակ Սադոյանը՝ հավելելով, որ Ազգային համագործակցության ցանց-պորտալում (ԱՀՑ) ստեղծվելիք այդ ռեսուրսը կնպաստի Հայաստանում ինտերնետ-հեռուսատատեսության և ռադիոհեռարձակման զարգացմանը։

Նշվեց, որ ԱՀՑ-ում ստեղծվելու է մամուլի ինտերնետ-ակումբ, որտեղ իրենց տեսակետները հայտնելու կհրավիրվեն արդեն գործող sociology.am կայքում ներկայացված 2,5 հազար հեղինակավոր անձինք։ Ընդ որում, նրանք առցանց կոնֆերանսի ժամանակ կարող են պատասխանել միանգամից 6 մասնակցի հարցերի։

26.09.2011