ԼՈՆԴՈՆԻ ԵՐԿՆՔՈՒՄ ԹՌՉՈՂ ԽՈԶԸ

Երեկ Լոնդոնի Բատտերսի էլեկտրոկայանի 4 սյուների վրայով «թռչել» է հսկա, փուչիկ «խոզուկ»:

Նման ցուցադրության կազմակերպիչը EMI բրիտանական ձայնագրման ստուդիան էր: Նպատակը` բրիտանական աշխարհահռչակ Pink Floyd երաժշտական խմբի 14-րդ` «Կենդանիներ» ալբոմի վերաթողարկման նկատմամբ ուշադրություն գրավելն է: Ալբոմի շապիկին նման թռչող խոզուկ էր պատկերված, որը թողարկումից ի վեր ընկերակցում էր խմբին հյուրախաղերի և համերգների ժամանակ:

Ստուդիան նմանատիպ ակցիա ցանկացել է իրականացնել դեռևս ալբոմի թողարկման ժամանակ, սակայն ի հայտ են եկել որոշ տեխնիկական խնդիրներ:

Հիշեցնենք, որ 1968թ. ձևավորված բրիտանական հայտնի Pink Floyd ռոք խումբը կազմալուծվել է 1996թ.:

27.09.2011