ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՎԵՐԱԴԱՐՁՆԻ ԲՈԼՈՐ ՊԱՐՏՔԵՐԸ

Հունաստանը հնարավորություն ունի լուծել պարտքային ճգնաժամը: Այդպիսի հայտարարություն այսօր Բեռլինում կայացած արդյունաբերական ֆորումի ժամանակ հայտարարել է Հունաստանի նախագահ Գեորգիոս Պապանդրեուն, հաղորդում է Associated Press-ը:

Նրա խոսքերով, Հունաստանը պարտավորություն է վերցնում, որ «ամեն ինչ կվերադարձնի»: «Ես կարող եմ երաշխավորել, որ Հունաստանը կիրականացնի բոլոր պարտավորությունները: Խոստանում եմ, որ Հունաստանը շուտով կվերադառնա տնտեսական աճին»,- հայտնել է Պապանդրեուն:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ իր երկրի բնակչությունը կարող է հաղթահարել բոլոր դժվարությունները` խիստ միջոցառումների հետ կապված:

Այսօր ավելի ուշ Պապանդրեուն կհանդիպի Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ` մի շարք հարցերի քննարկման համար:

28.09.2011