Չնայած Եվրոպայում ճգնաժամ է…

Վերջին ժամանակներս եվրոպական թեմաներից ամենաակտուալը ճգնաժամն է: Միջազգային հանրության ուշադրությունը սևեռված է եվրագոտում տիրող ֆինանսական ոչ կայուն դրության վրա, ինչը կարող է վնասել համաշխարհային տնտեսությանը: Սակայն եկեք չմոռանանք, որ Եվրոպան միայն «ճգնաժամը» չէ, ու չնայած այնտեղ տիրող ծանր վիճակին, Եվրոպան շարունակում է աշխարհին զարմացնել…

Օրինակ` բոլորովին վերջերս Ճառագայթային հետազոտությունների եվրոպական կենտրոնի ֆիզիկոսները հայտնաբերեցին լույսի արագությունը գերազանցող արագություն: Իտալական Գրան-Սասսո լաբորատորիայում ֆիզիկոսները 16 հազար փորձերից հետո գրանցեցին փաստ, ինչը շրջանցեց ֆիզիկայի բոլոր օրենքները: Նեյտրինո կոչվող մասնիկը 1.4կմ տարածությունն անցել է 60 նանովայրկյան ավելի կարճ ժամանակում, քան լույսը իր 299792458 մետր/վրկ արագությամբ: Եթե փորձարկումները վերջնականապես ապացուցվեն, «ճգնաժամային Եվրոպան» ֆիզիկայի իսկական շրջադարձ կկատարի:

Մեկ այլ հետաքրքիր տեղեկատվություն Փարիզից: Օրեր առաջ Փարիզում մեկնարկեց Ֆրանսիայում երբևէ անցկացված ամենամեծ նորաձևության ցուցադրությունը: Այն ռեկորդային էր իր մասնակիցների քանակով: Առաջին ցուցադրությանը մասնակցել են ութ հարյուր ոչ պրոֆեսիոնալ մոդելներ, որոնք ընտրվել են հարյուր հազար թեկնածուներից:

Մասնակիցների սանրվածքներն արել է L’Oreal մասնագետների թիմը, իսկ դիմահարդարմամբ զբաղվել են Yves Saint Laurent-ի պրոֆեսիոնալները:

Այս մրցույթի շրջանակում, բացի քանակականից, նաև այլ ռեկորդներ են սահմանվել: Օրինակ, մեկ ցուցադրությանը մասնակցած  հարսանյաց հագուստով աղջիկների թվի ռեկորդ: Հանդիսատեսին իրենց հագուստները ցուցադրել են միանգամից 65 հարսնացու: Գինեսի ռեկորդների գրքի ներկայացուցիչները նույնիսկ գրանցել են հինգ հազար մոդելների միաժամանակյա ցուցարդրությունը` ֆրանսիական հիսուն քաղաքաներում:

Իսկ ահա Լոնդոնում թռչող խոզուկի մասին արդեն պատմել ենք:

Ահա այսպիսին է շարունակում մնալ Եվրոպան` հետաքրիր ու զարմացնող, թարմ ու զվարճալի, ինչ ուզում է խոսեն, ինչքան էլ որ ճգնաժամ լինի այնտեղ:

Լիլիա Ամիրխանյան