ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Այսօր` սեպտեմբերի 30-ին` ժամը` 13:00-ին ՀՀ Մշակույթի նախարարությունում տեղի է ունենալու մամլո ասուլիս Հայաստանում անցկացվելիք 2011թ. «Եվրոպական ժառանգության օրերի» վերաբերյալ: Միջոցառմանը մասնակցելու են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լուցենբերգերը և ՀՀ Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանը:

Եվրոպական միությունը մշտապես աջակցել է և ֆինասավորել Եվրոպական ժառանգության օրերին նվիրված միջոցառումները: Այս տարի նույնպես Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը աջակցեց ՀՀ Մշակույթի նախարարությանը այս նպատակով տարբեր միջոցառումներ կազմակերպելու հարցում:

Եվրոպական ժառանգության օրերը Հայաստանում կմեկնարկեն ս.թ. հոկտեմբերի 1-ից 2-ը: Այս տարվա միջոցառումների խորագիրն է լինելու «Գրավոր ժառանգությունը»:

 30.09.2011