ԱՇԽԱՐՀԻ ԱՄԵՆԱՀԱՐՈՒՍՏ ԱԶԳԸ

Աշխարհի ամենահարուստ ազգը շվեյցարացիներն են, որոնց բարեկեցության մակարդակը հասնում է 1574 մլրդ եվրոյի: Սակայն, ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, շվեյցարացիների միջև այդ հարստությունը անհավասարաչափ է բաշխված, ինչը սակայն չի խանգարում Շվեյցարիային այլ երկրներից ավելի բարձր կյանքի միջին մակարդակ ապահովել:

Ըստ Եվրոպայի խոշորագույն ապահովագրական Allianz գործակալության տվյալների, ցանկացած շվեյցարացու բաժին է ընկնում մոտավորապես տարեկան 207հազ. եվրո:
Համեմատության համար նշենք, որ ԱՄՆ-ում այդ ցուցանիշը 111հազ. եվրո է:

30.09.2011