ՇՈՒՏՈՎ ԱՎԱԶՈՎ ՆԿԱՐԵԼ ԿԿԱՐՈՂԱՆԱՆ ՆԱԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Շուտով Երևանում կբացվի ավազով նկարելու համար հատուկ ստուդիա: Այս մասին հայտնում են SAND PRO երևանյան կենտրոնից: Ընկերության հավաստմամբ ստուդիան հագեցած է լինելու միջազգային ստանդարտներին համապատասխանող բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Նման նախագծի հեղինակը ANTIPOD Communication Group –ն է և իր մեջ ներառում է մի շարք ծրագրեր, ինչիսին են` ավազային նկարչության ստուդիայի հիմնում, ավազային ուսուցումներ, ավազային թերապիա, այդ թվում նաև Կենտրոնի կողմից նախատեսվող «ավազային» շոու-ծրագրեր:

Նախագծի շրջանակում կառաջարկվեն նաև հատուկ ծրագրեր` երեխաների էմոցիոնալ և անհատական զարգացման, հղիների ուսուցման և այլն:

03.10.2011