ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ՄԻԱՍՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱՆ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅՈՒՆ ԷՐ ՍՊԱՌՆՈՒՄ

Կիրակի օրը գերմանական ոստիկանությունը ձերբակալել է չորս տղամարդու, որոնց կասկածում են Գերմանիայի միասնության օրը ահաբեկչական գործուղություն ծրագրելու մեջ:  Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը:

Կասկածյալները, որոնք մոտ 22-27 տարիքի տղամարդիկ են, ենթադրվում է որ հարում են իսկամական ահաբեկչական կազմակերպության: Նրանց ձերբակալել են Բոննում և Օֆֆենբախում: Կոլոնյայի ոստիկանությունը տեղեկություն էր ստացել այն մասին, որ կասկածյալները հարձակում էին պլանավորում Բոննում Գերմանիայի միասնության օրվա առթիվ կազմակերպվելիք միջոցառման ժամանակ:

Հայտնի է, որ միջոցառմանը մասնակցելու նպատակով Բոնն են ժամանելու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և երկրի նախագահ Քրիստիան Վուլֆը:

 03.10.2011