ԱլԳ ԵՐԿՐՆԵՐԸ ԴԵՌ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ԵՆ ԵՄ ՀԱՄԱՐ

Եվրոպական Խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպույի խոսքերով` «Գործընկեր երկրները շարունակում են առաջնահերթ նշաանկություն ունենալ Եվրոպական Միության համար: Այս իսկ պատճառով ես շատ ուրախ եմ, որ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել` միաժամանակ մեր առջև դնելով նոր նպատակներ հաջորդ տարիների համար:»

Արևելյան Գործընկերության պածտոնական կայքէջի հաղորդմամբ այս հայտարարությունն արվել է սեպտեմբերի 29-30 Վարծավայում կայացած Արևելյան Գործընկերության գագաթաժողովի ընթացքում: Հիշեցնենք, որ գագաթաժողովին մասնակցել են ԵՄ կառույցների ղեկավարները և ներկայացուցիչները, ԵՄ անդամ երկրների 32 պատվիրակություն և Արևելյան Գործընկերության երկրների պետության և կառավարության ղեկավարները:

Գագաթաժողովի մասնակիցները քննարկեցին այս տարիների գործունեությունը և հետագա ծրագրերը: Առանձնակիորեն ընդգծվեց հարաբերությունները խորացնելու անհրաժեշտությունը` ի հեճուկս ներկայումս Եվրոպայում տիրող տնտեսական ճգնաժամի: Հետագա տարիների գործընկերության վերաբերյալ նպատակներն ու ծրագրերը վերջնականորեն ամրագրվեցին գագաթաժողովի մասնակիցների կողմից ընդունված համատեղ հռչակագրում:

ԵՄ Բարձրագույն ներկայացուցչին և Եվրոօական հանձնաժողովին հանձնարարվեց ԱլԳ անդամ երկրների հետ համատեղ խորհրդակցություն իրականացնելու արդյունքում մինչ 2011թ. ավարտը պատրաստել ԱլԳ ճանապարհային քարտեզը:  Վերջինս կներառի ԱլԳ նախաձեռնության  հետագա գործունեության նպատակները, գործիքներն ու ծրագրերը:

05.10.2011