NABUCCO-ԻՆ ՓՈԽԱՐԻՆՈ՞Ղ

Բրիտանական նավթարդյունահանող ВР ընկերությունը մտադիր է առաջարկել նավթամուղի կառուցման նոր ծրագիր, որը կկոչվի «Հարավարևելյան» և գազ կմատակարարի Կասպից ծովի ավազանից Եվրոպա: Փաստացի նոր գազամուղը Nabucco-ին փոխարինող:

ВР-ի ծրագիրը նախատեսում է 1000 կիլոմետրից մի փոքր ավել երկարությամբ գազամուղ կառուցել: Այն “Շահ-Դենիզ” սկզբնաղբյուրը կկապի Թուրքիայի հարավին, այնուհետև Բուլղարիայի, Ռումինիայի և Հունգարիայի տարածքներով ադրբեջանական գազը կհասնի Ավստրիա:

Նախագծվող գազամուղի առավելությունն այն է, որ երկարությունը գրեթե երկու անգամ պակաս է  Nabucco-ի երկարությունից, ինչպես նաև, նախնական հաշվարկներով, ավելի էժան կլինի:

05.10.2011