ՆՈՐ` ՀԱՅ-ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Հոկտեմբերի 6-ին մեկնարկած Ֆրանսիական Հանրապետության Նախագահ Նիկոլա Սարկոզիի` Հայաստան պետական այցի շրջանակներում ԱԳՆ-ում նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիայի համագործակցության հարցերով նախարար Անրի դը Ռենկուրը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջեւ մշակութային, գիտական և տեխնիկական համագործակցության ծրագիրը»:

Այնուհետեւ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը եւ Ֆրանսիական զարգացման գործակալության գլխավոր տնօրեն Դով Զերան ստորագրեցին Փոխըմբռնման հուշագիր ՀՀ Էկոնոմիկայի նախարարության եւ Ֆրանսիական զարգացման գործակալության միջեւ:

Ստորագրված փաստաթղթերը հարստացնում են հայ-ֆրանսիական լայն իրավապայմանագրային դաշտը, որը ներառում է 25 միջպետական, միջկառավարական եւ միջգերատեսչական պայմանագիր, եւ նոր հնարավորություններ ընձեռում համագործակցության առավել խորացման համար:

07.10.2011