“ART OF LIVING EXPO 2011” ԱՌԱՋԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Հոկտեմբերի 9-ին Երևանում կկայանա “Art of Living EXPO 2011” առաջին միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսին կմասնակցեն բազմաթիվ հայկական և միջազգային հայտնի կազմակերպություններ` առողջության և գեղեցկության կենտրոններ, ռեստորաններ և հյուրանոցներ, կոսմետոլոգիական կլինիկաներ, բուժիչ և դեկորատիվ կոսմետիկայի, մաշկի և մազերի խնամքի միջոցների արտադրողներ և ներկրողներ, տուրիստական գործակալություններ, արվեստի գործիչներ, նկարիչներ և քանդակագործներ, Հայաստանում հայտնի հագուստի և ոսկերչական իրերի դիզայներներ, սննդամթերքի արտադրողներ, բազմաթիվ պոպուլյար ամսագրեր և թերթեր: Մի խոսքով` ներկայացված են գործունեության բոլոր ոլորտները, որոնց շնորհիվ մեր կյանքը դառնում է ավելի հետաքրքիր և գեղեցիկ:

Ցուցահանդեսի շրջանակում կանցկացվի արժեքավոր մրցանակների խաղարկություն, և ելույթ կունենա “Doctor at Large” ռոք խումբը:

07.10.2011