ՀՈՒՆԱՍՏԱՆՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ

Հունաստանի Ֆինանսների նախարարությունը հայտարարել է վարկատուների հետ բանակցություններում գրանցած առաջընթացի մասին (ԵՄ, ԵԿԲ, ԱՄՀ, որոնք միասին կազմում են «Եռյակը»):

««Եռյակի» և ֆինանսների նախարարության քաղաքական ղեկավար մարմնի միջև ավատրվել են Հունաստանի վարկավորման հուշագրի, ինչպես նաև տնտեսական և ֆինանսական քաղաքականության հետ կապված հարցերի քննարկումները»,- ասված է Հունաստանի ֆինանսների նախարար Էվանգելոս Վենիզելոսի պաշտոնական հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք` վարկատուները հետաձգել են Հունաստանին ֆինանսավորման հերթական տրանշը` 8 մլն եվրոյի չափով հունական բյուջետային ցուցանիշների վատթարացման պատճառով: Այժմ Հունաստանն իր բյուջետային պարտավորությունները պետք է կատարի մինչև նոյեմբերի կես:

10.10.2011