ԵԱՀԿ ՄԽ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է 6 ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում կայացել են ղարաբաղյան հակամարտության թեմայով լսումները: Ժոաո Սոարեշի նախագահած նիստում ելույթ են ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:

Ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն հայտարարել է, որ հակամարտության կարգավորման հիմքում միջնորդները տեսնում են ուժի չկիրառման, պետությունների տարածքային ամբողջականության եւ ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքները: Համանախագահը նաեւ հայտնել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ աշխատանք է տարվում վեց հիմնարար սկզբունքների վերաբերյալ.

1. Լեռնային Ղարաբաղի հարակից շրջաններից զորքերի դուրս բերում
2. Լեռնային Ղարաբաղին անցումային կարգավիճակի տրամադրում
3. Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ անմիջական կապի ապահովում
4. Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վերջնական որոշում
5. Փախստականների վերադարձ
6. Տարածաշրջանում անվտանգության միջազգային ապահովում եւ խաղաղարար գործողության իրականացում
Բրադտկեի խոսքով, կողմերը հիմնարար սկզբունքներից մի քանիսն ընդունում են, մի քանիսը չեն ընդունում: Այդ պատճառով էլ հնարավոր չէ հասնել վերջնական համաձայնության:

10.10.2011