ՓՈԼ ՄԱՔԱՐԹՆԻՆ ԿՐԿԻՆ ԽՈՐԱՆԻ ԱՌԱՋ

Հայտնի «բիթլը» իր կյանքի երրորդ ընտրյալ Նենսի Շեվելի հետ միասին երեկ պսակադրվել է հենց նույն եկեղեցում, որտեղ տեղի է ունեցել իր առաջին ամուսնությունն իր լուսահոգի կնոջ Լինդայի հետ 1969թ.:  Հարսանիքին ներկա են գտնվել 30 հրավիրյալներ:

69-ամյա Փոլը և 51-ամյա Նենսին առաջին անգամ հանդիպել են 2007թ.-ին Համփթընսում: Հայտնի է նաև, որ ծագումով հրեա Նենսին Նյու Ջերսիի բեռնափոխադրումների մագնատի դուստր է:

Հարսանյաց ընդունելությունը տեղի է ունեցել Ջոն Լենոնի 71-րդ ծննդյան օրը:

Փոլի հարսանեկան նվերը կնոջն իր կատարմամբ նոր ստեղծագործությունն էր:

Ակնկալվում էր, որ նա կկատարի նաև խորհրդանշական Let it be երգը, որ նա երգել էր Նենսիի համար երեք տարի առաջ` Մարոկկոյում իրենց առաջին համատեղ հանգստի ժամանակ: Երկրորդ երգի ընտրությունը պայմանավորված է նրանով, որ Այն Նենսիի ամենասիրելին է և ներառում է հետևյալ բառերը. «Դու սերը դրեցիր իմ ափերի մեջ…»

Աղբյուրների հավաստմամբ Մաքարթնին ընդունելության ժամանակ սիրով անդրադարձել է նաև իր առաջին կնոջ ու երեք երեխաների մոր` Լինդայի հիշատակին, ով 1998թ. մահացել է կրծքի քաղցկեղից: Սակայն, ոչ մի անդրադարձ չի եղել իր երկրորդ կնոջը` Հեդըր Միլսին, ումից բաժանվել է 2008թ.: Հատկանշական է, որ Միլսի հետ իրենց համատեղ 7-ամյա դուստրը այս հարսանիքի ժամանակ հարսնաքույր էր:

11.10.2011