ԵՄ ԵՎ ԵԽ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԱՀԱՊԱՏԺԻ ԴԵՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ԵՄ Արտաքին գործերի և Անվտանգության քաղաքականության հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը և Եվրոպական Խորհրդի գլխխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ հոկտեմբերի 10-ին մահապատժի դեմ եվրոպական և միջազգային օրվա կապակցությամբ:

ԵՄ-ն և ԵԽ վերահաստատում են իրենց համատեղ մերժողականությունը մահապատժի վերաբերյալ և իրենց հանձնառությունը դրա վերացման գործում: Նրանք հավստում են, որ եվրոպական փորջը ցույց է տվել, որ մահապատիժը ամենևին էլ չի կանխում հանցագործության աճը և ոչ էլ վերականգնում արդարաթյունը հանցագործության զոհերի նկատմամբ:

Նրանք ողջունել են ՄԱԿ-ի կողմից վերջերս ընդունված մահապատժի կիրառման վերաբերյալ համաշխարհային մորատորիումի բանաձևը: Հատկանշական է, որ տարեց տարի աշխարհում ավելանում են մահապատիժը վերացրած երկրների թիվը` 55-97, 1993-2009թթ.: Ինչևէ, եվրոպական կառույցների ներկայացուցիչները չեն անտեսում նաև այն հանգամնքը, որ աշխարհում դեռևս 58 երկիր շարունակում է կիրառել մահապատիժն իրենց քրեական համակարգում:

12.10.2011