ԲԵՐԵԶՈՎՍԿԻՆ ՍԽԱԼՄԱՄԲ Է ՀԵՌԱՑՎԵԼ

Իռլանդիայի հավաքականի հարձակվող Սայմոն Քոքսը լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոստովանել է, որ գնդակը դիպել է իր ձեռքին մինչև Հայաստանի հավաքականի դարպասապահ Ռոման Բերեզովսկու հեռացումը նմանատիպ խախտման ժամանակ Իռլանդիա-Հայաստան խաղի ընթացքում:

Քոքսը հավելել է, որ իր կարծիքով’ Բերեզովսկին ձեռքով չի խաղացել Հայաստանի հավաքականի տուգանային հրապարակից դուրս:

12.10.2011