ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԱՌԱՋԱՐԿԸ

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քամերոնը հանդես է եկել հեղափոխական նախաձեռնությամբ՝ առաջարկելով փոխել գահի ժառանգման կարգը բրիտանական միապետությունում: Նա առաջարկում է վերացնել գենդերային անհավասարությունը և միապետների երեխաներին անկախ սեռից հավասարեցնել գահը ժառանգելու իրավունքի մեջ: Նա նաև առաջարկում է վերացնել այն կանոն, ըստ որի միապետին արգելվում է ամուսնացած լինել կաթոլիկի հետ:

Այս փոփոխությունները կյանքի կոչելու համար Քամերոնին անհրաժեշտ է ստանալ անգլիական գահին հպատակ 15 երկրների համաձայնությունը Ազգերի միությունում: Հետաքրքիր է, որ Բուկինգեմյան պալատը չի մասնակցելու այս հարցի քննարկմանը:

 14.10.2011