SKYPE-Ն ԱՐԴԵՆ MICROSOFT-ԻՆՆ Է

Microsoft-ն ավարտել է SkypeGlobalS.a.r.l ընկերության ձեռքբերման գործընթացը: Այդ մասին ասվում է Microsoft-ի հաղորդագրության մեջ:

«Երկու ընկերություններն առաջվա պես կշարունակեն ուշադրություն կենտրոնացնել կապի ծառայության մատուցման վրա, ինչպես նաև երկու ընկերությունների զարգացման արագացման վրա: Գործարքի ավարտը ենթադրում է, որ Skype-ն այսուհետ հանդես կգա Microsoft-ի ենթակառուցվածքի ներքո»,- նշված է ընկերության հաղորդագրության մեջ:

Հաղորդագրությունում նաև նշված է, որ Skype-ի ղեկավար Թոնի Բեյթսը կշարունակի ղեկավարել այդ ենթակառուցվածքը, սակայն կգտնվի Microsoft-ի տնօրեն Սթիվ Բալմերի ղեկավարության ներքո:

14.10.2011