ՍԹՐԵՍՆ ԱԶԴՈՒՄ Է ԵՐԵԽԱՅԻ ՍԵՌԻ ՎՐԱ

Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին գտնվում են խրոնիկական բնույթ կրող սթրեսային վիճակում, ավելի շատ ունենում են աղջիկ երեխա:  Նման ուսումնասիրություն են անցկացրել Օքսֆորդի համալսարանի գիտնականները 338 կանանց շրջանում:

Ուսումնասիրությունների ենթարկվող կանանց մոտ համեմատության մեջ են դրվել երկու տեսակի հորմոն` կորտիզոլը, որը ծառայում է որպես խրոնիկական սթրեսի ցուցիչ և բետա-ամիլազան, որն արտահայտվում է սովորական սթրեսի ժամանակ և ցույց է տալիս օրգանիզմում ադրենալինի բարձր մակարդակի առկայությունը:

Գիտնականները պարզել են, որ նշված հորմոնների բարձր մակարդակ ունեցող կանայք ավելի հաճախ դարձել են աղջիկների մայրիկներ: Ըդհանուր առմամբ, այդ կանանց մոտ աղջիկ երեխա ունենալու հավանականությունը 75%-ով բարձր է տղա երեխա ունենալու հավանականությունից:

17.10.2011