MOODY’S-Ն ԻՋԵՑՐԵԼ Է ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇՆԵՐԸ

Moody’s միջազգային ռեյթինգային գործակալությունն իջեցրել է Իսպանիայի վարկային ռեյթինգը միանգամից երկու մակարդակով` АА2-ից հասցնելով А1-ի, ընդ որում, «բացասական» կանխատեսումով: Այդ մասին ասված է գործակալության հաղորդագրության մեջ:

Ինչպես նշվում է Moody’s-ի հայտարարության մեջ, այդ որոշումը դարձել է Իսպանիայի ռեյթինգների վերանայման արդյունք: Ավելի վաղ գործակալությունը Իսպանիայի ռեյթինգների մասին հայտնել էր սույն թվականի հուլիսի 29-ին:

Ռեյթինգների իջեցումը գործակալությունը պայամանավորել է Իսպանիայի` ֆինանսական շուկաների նկատմամբ  զգայունությամբ, ինչպես նաև տնտեսության սահմանափակ աճով ու բյուջետային կոնսոլիդացիայի հետ Իսպանիայի ունեցած խնդիրներով:

19.10.2011