ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԿՈՆԳՐԵՍ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Ողջ Եվրոպայից ավելի քան 150 պետական, քաղաքական, հասարակական գործիչներ Հայաստանում են՝ մասնակցելու Միջազգային Եվրոպական շարժման կոնգրեսին: Այն այս տարի անցկացվում է մեր երկրում` իբրեւ Արեւելյան գործընկերության անդամ պետություն, որը շահագրգիռ է ինտեգրվել Եվրոպական Միությանը՝ քաղաքացիական հասարակության դերի բարձրացման միջոցով:

Կոնգրեսի երկու հիմնական խնդիրներից առաջինն արդեն իրականություն է. ԵՄ Արեւելյան գործընկերության 6 երկրների պետական, քաղաքական, հասարակական ավելի քան 150 գործիչներ մեկտեղվել են՝ քննարկելու համընդհանուր մտահոգության առարկա հարցեր:

Հոկտեմբերի 21-ին Ազգային Ժողովի նիստերի դահլիճում կամփոփվեն Կոնգրեսի արդյունքները և կհաստատվի այսպես կոչված «Երևանյան հռչակագիրը», որը ուղեցույց կդառնա արևելյան գործընկեր պետությունների և ԵՄ ինտեգրման գործում քաղաքացիական հասարակության դերի վերաբերյալ:

21.10.2011